Վարժախաղերի հրահանգավորում
Մայիսի 25-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի սովորողների 2025-2026 ուստարվա վարժախաղերի հրահանգավորումը:
Միջոցառմանը մասնակցում էին Կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, ղեկավար կազմի պատրաստման դեպարտամենտի պետ, ոստիկանության մայոր Ն․ Վարյանը, վարժախաղերի կազմակերպման նպատակով ձևավորված խաղային խմբերի ղեկավարները, վարժախաղերին որպես խորհրդատու ներգրավված՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ հետախուզության, ծայրահեղականության և թրաֆիքինգի դեմ պայքարի վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի ՀԿԳ ավագ քրեական ոստիկան, ոստիկանության փոխգնդապետ Հայկ Չիլինգարյանը։
Գ. Գրիգորյանն իր խոսքում կարևորեց պրակտիկայի ընթացքում ձեռք բերված հմտությունների և ունակությունների ամրապնդման գործում վարժախաղերի դերը՝ սովորողների և խաղային խմբերի ղեկավարների ուշադրությունը հրավիրելով վարժախաղերի առավել առանցքային խնդիրների վրա:
Այնուհետև Ն․ Վարյանը ներկայացրեց Կրթահամալիրի ռեկտորի հրամանով ձևավորված վարժախաղերի խաղային խմբերը, դրանց ղեկավարներին և խորհրդատուին:
