Վերադառնալ
08.11.2022

Գործնական պարապմունք փորձաքրեագիտական վարչությունում

Գործնական պարապմունք փորձաքրեագիտական վարչությունում

    Նոյեմբերի 1-ին Հայաստանի Հան­­րա­պե­տու­թյան ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում ՀՀ ոստիկանության կրթա­համալիրի ակա­դե­մի­այի ՕՀԳ և քրեա­գի­տու­թյան ամբիոնի ավագ դասախոս, ոս­տի­­կանության փոխգնդապետ Հ.Կուծանյանն անցկացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրա­վա­գի­տու­թյան ֆա­կուլ­տետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 4-րդ կուրսի սո­վո­րող­նե­րի «Կրիմինալիստիկա» առար­կա­յի գործնական պարապմունքը՝  նպատակ ունենալով ամրապնդել սովորողների ձեռք բերած տեսական գիտելիքները։

Գործնական պարապմունքի ժամանակ սովորողներին ներկայացվեցին փորձաքննությունների տեսակները, անցկացման կարգը, պայմանները, քրեագիտական հաշվառումների իրականացման տեսակներն ու եղանակները: Նրանց ուշա­­դրությունը հրավիրվեց տարվող աշխատանքների համակարգվածության և մասնագիտական բարձր պատրաստվածության վրա:

 Սովորողները տեղում համոզվեցին տվյալ գործընթացի՝ հանցավորությունների դեմ պայքարի համակարգում ունեցած առանց­քային դերակատարման մեջ: