Վերադառնալ
08.12.2022

Կրթահամալիրի սովորողները փորձաքրեագիտական վարչությունում

Կրթահամալիրի սովորողները փորձաքրեագիտական վարչությունում

      Կրթահամալիրի անվճար ուսուցման 3-րդ կուրսի սովորողներն այս անգամ այցելել էին ՀՀ  ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Լ․ Սարդարյանը «Կրիմինալիստիկա» առարկայի գործնական պարապմունքն անցկացրեց փորձաքրեագիտական վարչությունում՝ նպատակ ունենալով ամրապնդել սովորողների ձեռք բերած տեսական գիտելիքները։

Գործնական պարապմունքի ժամանակ սովորողներին ներկայացվեցին փորձաքննությունների տեսակները, վարչությունում վարվող մատնադրոշմային և գնդակապարկուճային հաշվառումները, ինչպես նաև փորձագետի պրակտիկ աշխատանքի նրբությունները:

 Հատուկ հետազոտությունների բաժին այցելելով՝ սովորողները հնարավորություն ունեցան ծանոթանալու տարատեսակ օբյեկտների՝ իրականացվող հետազոտությունների տեսակների, փորձաքննություններով լուծվող հարցերի:

Նրանք եղան նաև հետքաբանական հետազոտությունների բաժնում, որտեղ ծանոթացան  մի շարք հետաքրքիր հետազոտությունների պրակտիկ օրինակների, եղան նաև Փաստաթղթերի տեխնիկա-կրիմինալիստական հետազոտությունների բաժնում, հետևեցին կեղծ դրամանիշների հետազոտման գործընթացին, ծանոթացան կեղծման տարածված եղանակներին:

Այցը սովորողներին հնարավորություն տվեց դրսևորել իրենց գիտելիքներն ու հմտությունները, որոնք ձեռք են բերել «Կրիմինալիստիկա» դասընթացի ուսումնասիրման ընթացքում: