Վերադառնալ
21.03.2023
Մեկնարկեցին ֆիզիկական պատրաստվածության ստուգումները

Մարտի 20-ը պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման չորրորդ հոսքի ընդունելության դիմորդների համար մարտահրավերային էր։ Նախորդ ստուգումները հաղթահարածներին այս փուլում սպասում է 100 և 1000 մետր վազքի ու ուժային համալիր վարժությունների հանձնում։
Ֆիզիկական պատրաստվածության մեկնարկային ստուգմանը ներկա էին Կրթահամալիրի պետ, ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ, ոստիկանության գնդապետ Մ․Մուրադյանը, ընդունող հանձնաժողովի անդամները:
Ստուգման արդյունքները հասանելի կլինեն Կրթահամալիրի կայքէջում։