Վերադառնալ
12.10.2023
Կրթահամալիրում դասավանդող գիտնականների թիվն ավելացավ ևս մեկով

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտնականների թիվը ևս մեկով ավելացավ․ և այսպես՝ օգոստոսի 12-ին Հայ-ռուսական համալսարանում գործող ԲՈԿ-ի 063 մասնագիտական խորհրդում ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի օպերատիվ-հետախուզական գործունեության և քրեագիտության ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Ալիսա Մանվելի Սմբատյանը պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեությունը ՀՀ քրեական դատավարությունում» վերտառությամբ։
Կրթահամալիրի ողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է նորընծա գիտնականին՝ մաղթելով մեծ հաջողություններ։