Վերադառնալ
30.06.2025

ՆԳՆ կրթահամալիրում կայացավ առկա անվճար և հեռակա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

ՆԳՆ կրթահամալիրում կայացավ առկա անվճար և հեռակա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

   2025 թ.-ի հունիսի 9-ից 27-ը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ ոստիկանական ուսումնական ստորաբաժանման «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա անվճար և հեռակա ուսուցման 2024-2025 ուսումնական տարվա և նախորդ ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը, որի ընթացքում 80 շրջանավարտներից 72-ը բարեհաջող հանձնեցին ամփոփիչ ատեստավորման քննությունները։ 

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրն իր շրջանավարտներին մաղթում է բարի երթ և մասնագիտական մեծ վերելքներ։