Վերադառնալ
03.12.2025
Ապագա պարեկների հերթական հոսքն ամփոփիչ պետական ատեստավորում է անցնում
ՆԳՆ կրթահամալիրում դեկտեմբերի 1-ից մեկնարկել է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ արհեստագործական կրթական ծրագրով 2024-2025 ուսումնական տարվա առկա անվճար ուսուցման 1-ին հոսքի սովորողների ամփոփիչ պետական ատեստավորումը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում է ՆԳՆ կրթահամալիրում 6-ամսյա ուսումնառություն անցած 109 սովորող։ Ավարտական քննություններին նախորդել է մասնագիտական պրակտիկան, որի ընթացքում սովորողներն ամրապնդել են Կրթահամալիրում ստացած տեսական և գործնական գիտելիքները։ Պետական ամփոփիչ ատեստավորումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 5-ը ներառյալ: Ատեստավորումը բարեհաջող հաղթահարածները ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում և մարզային ստորաբաժանումներում կնշանակվեն համապատասխան պաշտոնների։
