Վերադառնալ
15.12.2021
Կայացավ պարեկային ծառայության սովորողների երդման արարողությունը

ՀՀ ոստիկանության Շիրակի, Լոռու մարզերի և Երևանի պարեկային ծառայության պաշտոններում նշանակվելու նպատակով դեկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ սովորողների երդման արարողությունը:
Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանի գլխավորությամբ:
Ողջունելով սովորողներին՝ Կրթահամալիրի պետը կարևորեց երդման խորհուրդը, տեքստի իրավական, բովանդակային նշանակությունը:
-Սահմանադրական կարգին հավատարիմ մնալու առաքելությունը ձեզ միշտ ուղղորդելու է ծառայության ընթացքում,-նշեց Կրթահամալիրի պետը՝ շնորհավորելով պարեկային ծառայության սովորողներին:
Երդման հանդիսավոր արարողությունն ավարտվեց ՀՀ օրհներգի կատարմամբ: