ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՋԱՑԱԾ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2025 թվականի հունիսի 23-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ արհեստագործական կրթական ծրագրով 2024-2025 ուսումնական տարվա առկա անվճար ուսուցման առաջին հոսքի ընդունելության և վերապատրաստման կենտրոնի՝ պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար ոստիկանության ծառայողների վերապատրաստման մրցույթի ընդունող հանձնաժողովի 5-րդ նիստը, որը հրավիրվել էր ՀՀ ներքին գործերի նախարարի 13.03.2025թ. թիվ 22-Լ հրամանի հավելվածի 77-րդ կետի հիման վրա: Նշված կետը սահմանում է՝ «Ուսումնառության մեկնարկից հետո սովորողների՝ կրթահամալիրից ազատման (ծառայողների վերապատրաստման դադարեցման) դեպքում ընդունող հանձնաժողովի նախագահը կարող է ուսումնառության մեկնարկից ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում հրավիրել ընդունող հանձնաժողովի նիստ, և ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած կարող են համարվել նախկինում մրցույթով չանցած այն դիմորդները (ծառայողները), որոնց նկատմամբ հարցազրույցի արդյունքներով կայացվել է դրական որոշում: Այդ դեպքում կիրառվում են սույն կարգի 25-րդ, 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերի դրույթները» :
Ընդունող հանձնաժողովն արձանագրել է, որ ուսումնառության մեկնարկից հետո առաջացել է 4 թափուր տեղ, որոնցից համալրման ենթակա են Երևանի և Արագածոտնի մարզի համար առաջացած մեկական թափուր տեղերը և Սյունիքի մարզի համար՝ երկու թափուր տեղերը:
Ընդունող հանձնաժողովն արձանագրեց, որ նշված թափուր տեղերը պետք է հատկացվեն ընդունող հանձնաժողովի 27.05.2025թ. թիվ 4-րդ նիստի արձանագրությամբ Երևանի, Արագածոտնի, Սյունիքի մարզի տեղերի համար մրցույթը չանցած առավել բարձր ընդհանուր միավոր ունեցող դիմորդներին։
Շնորհավորում ենք մրցույթով անցած դիմորդներին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ներքին գործերի նախարարի 13.03.2025թ. թիվ 22-Լ հրամանի հավելվածի 75-րդ կետի պահանջների համաձայն, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր, իսկ մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:
Նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդները պետք է հունիսի 24-ին (ժամը 11։00-ից մինչև 13.00-ն և 14.00-ից մինչև 17։00-ն) անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ պայմանագիր կնքելու համար։
Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող հանդիսացող դիմորդը պայմանագիրը պետք է կնքի իրստորաբաժանումում: