ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2025 թվականի մայիսի 21-ին ամփոփվեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության արդյունքները։
Համաձայն ՀՀ ներքին գործերի նախարարի 13.12.2024թ. թիվ 8134-Ա հրամանի 3-րդ կետի՝ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի 2024-2025 ուսումնական տարվա պետական պատվերի շրջանակներում «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ արհեստագործական կրթական ծրագրով դիմորդների առաջին հոսքի ընդունելության և ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար ոստիկանության ծառայողների վերապատրաստման մրցույթի համար հայտարարվել էր 239 տեղ, որից 190 տեղը իգական սեռի դիմորդների համար, իսկ 49 տեղը արական սեռի դիմորդների համար:
Ընդունելության ստուգումներից դրական միավոր և հարցազրույցի դրական որոշում են ստացել ընդհանուր թվով 226 դիմորդներ, որոնցից 205-ը արական սեռի, իսկ 21-ը՝ իգական սեռի դիմորդներ են:
Հաշվի առնելով այդ հանգամանքը, և հիմք ընդունելով ՀՀ ներքին գործերի նախարարին 16.05.2025թ. ուղղված զեկուցագրի հիման վրա տրված թույլտվությունը, իգական սեռի դիմորդների համար սահմանված և թափուր մնացած 169 տեղերից 45 տեղերը հատկացվել են արական սեռի դիմորդների համար, և տեղերի վերաբաշխման արդյունքում տեղերի վերջնական ընդհանուր թիվը կազմել է 115, որի բացվածքն ըստ մարզերի և դիմորդների սեռի ունի հետևյալ տեսքը՝
1) 49 տեղը Երևան քաղաքի համար (38 տեղը արական սեռի, իսկ 11 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),
2) 6 տեղը Շիրակի մարզի համար (3 տեղը արական սեռի, իսկ 3 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),
3) 9 տեղը Լոռու մարզի համար (7 տեղը արական սեռի, իսկ 2 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),
4) 4 տեղը Տավուշի մարզի համար (4 տեղը արական սեռի դիմորդների համար),
5) 6 տեղը Գեղարքունիքի մարզի համար (6 տեղը արական սեռի դիմորդների համար),
6) 5 տեղը Կոտայքի մարզի համար (4 տեղը արական սեռի, իսկ 1 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),
7) 3 տեղը Արագածոտնի մարզի համար (2 տեղը արական սեռի, իսկ 1 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),
8) 4 տեղը Վայոց ձորի մարզի համար (3 տեղը արական սեռի, իսկ 1 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),
9) 17 տեղը Սյունիքի մարզի համար (17 տեղը արական սեռի դիմորդների համար),
10) 5 տեղը Արարատի մարզի համար (4 տեղը արական սեռի, իսկ 1 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),
11) 7 տեղը Արմավիրի մարզի համար (6 տեղը արական սեռի, իսկ 1 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար) :
Ընդունող հանձնաժողովն արձանագրել է, որ նշված 115 մրցութային տեղերից 100 տեղը համալրել են իգական սեռի 21 դիմոդներ և արական սեռի 79 դիմորդներ, 126 դիմորդ չի անցել իրենց նշած մարզերի մրցույթով, միևնույն ժամանակ Սյունիքի մարզի համար սահմանված 15 տեղ մնացել է թափուր :
Շնորհավորում ենք մրցույթով անցած բոլոր դիմորդներին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ներքին գործերի նախարարի 13.03.2025թ. թիվ 22-Լ հրամանի հավելվածի 75-րդ կետի պահանջների համաձայն, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր, իսկ մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:
Նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդները պետք է մայիսի 22-ին կամ 23-ին (ժամը 11։00-ից մինչև 13.00-ն և 14.00-ից մինչև 17։00-ն) անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ պայմանագիր կնքելու համար։
Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող հանդիսացող դիմորդները պայմանագրերը պետք է կնքեն իրենց ստորաբաժանումներում:
Իրենց կողմից նշած մարզերի (Երևան քաղաքի) հայտով դիմած, հարցազրույցից դրական եզրակացություն ստացած, բայց իրենց նշած մարզի մրցույթով չանցած 126 դիմորդները, ցանկության դեպքում, կարող են դիմում ներկայացնել ընդունող հանձնաժողովի նախագահին՝ Սյունիքի մարզի 15 թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթին մասնակցելու համար:
Լրացուցիչ մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող դիմորդները (ինչպես ոստիկանության ծառայող չհանդիսացող, այնպես էլ՝ ոստիկանության ծառայող հանդիսացող) պետք է մայիսի 22-ին կամ 23-ին (ժամը 11։00-ից մինչև 13.00-ն և 14.00-ից մինչև 17։00-ն) անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մարզադահլիճ՝ դիմումը տեղում գրելու համար։
Լրացուցիչ մրցույթին մասնակցելու համար ներկայացված դիմումների հիման վրա ընդունող հանձնաժողովը կամփոփի թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթի արդյունքները, և թափուր տեղերը կհամալրեն ընդհանուր մրցույթով չանցած այն դիմորդները, ովքեր ունեն առավել բարձր միավորներ: Լրացուցիչ մրցույթի արդյունքները կհրապարակվեն ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պաշտոնական կայքում: