Վերադառնալ
29.10.2021
Ի գիտություն ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման սովորողների

Ընդունող հանձնաժողովի՝ 2021 թվականի հոկտեմբերի 22-ի և հոկտեմբերի 28-ի որոշումներով ընդունելության մրցույթով անցած և պայմանագիր կնքած քաղաքացիական անձինք սահմանված կարգով հրամանագրվել են որպես ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողներ, իսկ ոստիկանության ծառայողները վերապատրաստման նպատակով գործուղվելու են ՀՀ ոստիկանության կրթահամալիր:
Դասընթացները մեկնարկելու են 2021 թվականի նոյեմբերի 1-ին: Նշված օրը սովորողները ՀՀ ոստիկանության կրթահամալիր պետք է ներկայանան ժամը 08.10-ին: