Վերադառնալ
04.12.2024
2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ ակադեմիայի մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը:
Ամփոփիչ ատեստավորմանը ներկա էին հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանը և հանձնաժողովի անդամները:
Մագիստրոսական թեզերի պաշտպանությանը մասնակցելու թույլտվություն ստացած 14 շրջանավարտներն էլ հաջողությամբ անցան ամփոփիչ ատեստավորումը, 2 շրջանավարտ արժանացան գերազանցության դիպլոմի: