Վերադառնալ
27.06.2025

Շարունակվում են պարեկային ծառայողների վերապատրաստման in service դասընթացները

Շարունակվում են պարեկային ծառայողների վերապատրաստման in service դասընթացները

   Սույն թվականի հունիսի 9-ին մեկնարկել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների վերապատրաստման in service դասընթացները, որոնք ընդգրկելու են ինչպես Երևան քաղաքի և պարեկային ծառայության վարչակազմի, այնպես էլ բոլոր մարզերի ստորաբաժանումները:

   Վերապատրաստման պարտադիր դասընթացները նախատեսվում է ավարտել սեպտեմբերի 27-ին, իսկ սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 25-ն իրականացվելու են կամընտրային դասընթացները՝ նախապես հայտագրված պարեկային ծառայողների կողմից ընտրված թեմաներով:

   Պարեկային ծառայության մարզային ստորաբաժանումների ծառայության արդյունավետ կազմակերպման նկատառումներից ելնելով՝ այդ ստորաբաժանումների ծառայողների վերապատրաստումներն անցկացվում են մարզերում:

   Սույն թվականի հունիսի 27-ին Դիլիջան քաղաքում մեկնարկել է պարեկային ծառայության Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ստորաբաժանումների ծառայողների վերապատրաստման դասընթացների առաջին փուլը, որը կիրականացվի մինչև հուլիսի 1-ը ներառյալ: