ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
28.04.2026

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2026 թվականի ապրիլի 28-ին ամփոփվեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության Երևանի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի կամ Սյունիքի մարզերի թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթի արդյունքները։         

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ  ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

         Շնորհավորում ենք մրցույթով անցած բոլոր դիմորդներին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում: 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ներքին գործերի նախարարի 13.03.2025թ. թիվ 22-Լ հրամանի հավելվածի 72-րդ կետի համաձայն՝ "Մրցույթով անցած դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, Կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր: Մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով Կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր":

Նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդները պետք է ապրիլի 29-ին կամ 30-ին (ժամը 10.00-ից մինչև 17.00) անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ պայմանագիր կնքելու համար։    

Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող հանդիսացող դիմորդները պայմանագրերը պետք է կնքեն իրենց ստորաբաժանումներում: