Վերադառնալ
	
			 
		
			
	
	
		
							
							
							
							
					
		
						
						
						
						
					
	
            
          24.07.2025
	Պարեկային ծառայողների վերապատրաստման in service դասընթացները շարունակվում են Լոռու և Շիրակի մարզերում
 
		Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի համաձայն՝ սույն թվականի հունիսի 9-ին մեկնարկել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների վերապատրաստման in service դասընթացները, որոնք ընդգրկելու են ինչպես Երևան քաղաքի և պարեկային ծառայության վարչակազմի, այնպես էլ բոլոր մարզերի ստորաբաժանումները և իրականացվելու են մինչև հոկտեմբերի 25-ը:
Պարեկային ծառայության մարզային ստորաբաժանումների ծառայության արդյունավետ կազմակերպման նկատառումներից ելնելով՝ այդ ստորաբաժանումների ծառայողների վերապատրաստումներն անցկացվում են մարզերում: Հուլիսի 21-24-ը Լոռու մարզում անցկացվել են պարեկային ծառայության Լոռու և Շիրակի մարզերի ստորաբաժանումների ծառայողների վերապատրաստման դասընթացները:

 
				 
				 
				 
				 
				 
				 
				