ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
13.12.2022

Մասնագիտական պրակտիկա են անցնում ապագա պարեկները

Մասնագիտական պրակտիկա են անցնում ապագա պարեկները

       Ընտանեկան իրավիճակներ, ճանապարհային պատահարներ, բնակարանային գողություն․

Կրթահամալիրում ապագա պարեկներն իրենց մասնագիտական հմտությունները սցենարային խաղարկումներով ամրապնդում և ավելի պատկերավոր են ընկալում ապագա ծառայությունը։

Դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 19-ը ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության 2021-2022 ուսումնական տարվա «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորման երկրորդ հոսքի սովորողները մասնագիտական պրակտիկա են անցնում ոստիկանության պարեկային ծառայության անմիջական ենթակայության ստորաբաժանումներում, վարչակազմի ենթակառուցվածքային ստորաբաժանումներում։

Պրակտիկայի ընթացքում ոստիկանության կրթահամալիրում ԱՄՆ-ից ժամանած օտարերկրյա հրահանգիչները, ոստիկանության կրթահամալիրի ծառայողները և պայմանագրային դասախոսները դերասանների մասնակցությամբ անցկացնում են սցենարային իրավիճակների խաղարկումներ։

Մասնագիտական պրակտիկայի նպատակն  է ձևավորել սովորողների մասնագիտական գործունեությունը, սահմանված նորմերին համապատասխան իրականացնել հմտությունները, ամրապնդել գործառույթներ իրականացնելիս անհրաժեշտ հատուկ միջոցներ  կիրառելու ունակությունները, ձևավորել քաղաքացիների հետ շփումներում սահմանված էթիկայի նորմերը և բարեվարքության կանոնները գործնականում կիրառելու հմտությունները։

Դեկտեմբերի 20-ին և 21-ին մասնագիտական պրակտիկան կեզրափակվի ստուգարքներով։

Պրակտիկան իրականացվում է ԱՄՆ կառավարության աջակցությամբ (ԹՊԻՀ ծրագիր)։