ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
21.04.2026

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

2026 թվականի ապրիլի 21-ին ամփոփվեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության արդյունքները։       

Ընդունելության համար հայտարարվել էր 250 տեղ, որից 75 տեղը իգական սեռի դիմորդների համար, իսկ 175 տեղը արական սեռի դիմորդների համար:

Հարցազրույցի փուլ էր հասել 316 դիմորդ (266 արական սեռի դիմորդ և 50 իգական սեռի դիմորդ): Հարցազրույցի արդյունքներով հարցազրույցից դրական եզրակացություն է ստացել 229 դիմորդ (198 արական սեռի դիմորդ և 31 իգական սեռի դիմորդ):

Արդյունքում իգական սեռի դիմորդների համար հայտարարված 75 տեղերից թափուր է մնացել 44 տեղ:

         Հաշվի առնելով այդ հանգամանքը, և հիմք ընդունելով ՀՀ ներքին գործերի նախարարին ուղղված զեկուցագրի հիման վրա տրված թույլտվությունը, իգական սեռի դիմորդների համար հայտարարված և թափուր մնացած 44-ը տեղերը վերաբաշխվել են, ինչի արդյունքում ընդունելության 250 տեղերի բաշխումն ըստ մարզերի և դիմորդների սեռի ունի հետևյալ վերջնական բացվածքը՝

1)     98 տեղը Երևանի համար (84 տեղը արական սեռի, իսկ 14 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),  

2)    25 տեղը Շիրակի մարզի համար (23 տեղը արական սեռի, իսկ 2 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),    

3)    25 տեղը Լոռու մարզի համար (25 տեղը արական սեռի դիմորդների համար),

4)    10 տեղը Տավուշի մարզի համար (9 տեղը արական սեռի, իսկ 1 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),

5)      15 տեղը Գեղարքունիքի մարզի համար (15 տեղը արական սեռի դիմորդների համար),

6)   20 տեղը Կոտայքի մարզի համար (17 տեղը արական սեռի, իսկ 3 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),

7)    8 տեղը Արագածոտնի մարզի համար (7 տեղը արական սեռի, իսկ 1 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),

8)   10 տեղը Վայոց Ձորի մարզի համար (9 տեղը արական սեռի, իսկ 1 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),

9)   17 տեղը Սյունիքի մարզի (15 տեղը արական սեռի, իսկ 2 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),

10) 10 տեղը Արարատի մարզի համար (8 տեղը արական սեռի, իսկ 2 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար),

11)  12 տեղը Արմավիրի մարզի համար (7 տեղը արական սեռի, իսկ 5 տեղը՝ իգական սեռի դիմորդների համար):

Ընդունող հանձնաժողովն արձանագրել է, ընդունելության վերաբաշխված տեղերին համապատասխան՝ հարցազրույցից դրական եզրակացություն ստացած իգական սեռի բոլոր 31 դիմորդները համալրել են համապատասխան մրցութային տեղերը: Հարցազրույցից դրական եզրակացություն ստացած արական սեռի 198 դիմորդներից ըստ իրենց հայտերի և հավաքած միավորների համապատասխան մրցութային տեղերը համալրել են 170 դիմորդներ, իսկ մնացած 28 դիմորդներն իրենց հավաքած միավորներով չեն անցել իրենց նշած հայտով տեղերի մրցույթով:    

          Մասնավորապես, իրենց հավաքած միավորներով իրենց նշած հայտով չեն անցել՝

1)      Տավուշի մարզի մրցույթով՝ 1 դիմորդ,

2)     Կոտայքի մարզի մրցույթով՝ 11 դիմորդ,

3)     Արագածոտնի մարզի մրցույթով՝ 5 դիմորդ,

4)     Արարատի՝ մարզի մրցույթով՝ 6 դիմորդ,  

5)     Արմավիրի մարզի մրցույթով ՝ 5 դիմորդ: 

Միևնույն ժամանակ, թափուր է մնացել արական սեռի դիմորդների համար հայտարարված 49 տեղ, որից՝

1)      Երևանի մրցույթով՝ 15 տեղ,

2)     Շիրակի մարզի մրցույթով՝ 9 տեղ,

3)     Լոռու մարզի մրցույթով՝ 4 տեղ,

4)     Գեղարքունիքի մարզի մրցույթով՝ 2 տեղ,

5)     Վայոց ձորի մարզի մրցույթով՝ 5 տեղ, 

6)     Սյունիքի մարզի մրցույթով՝ 14 տեղ:

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

         Շնորհավորում ենք մրցույթով անցած բոլոր դիմորդներին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում: 

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ներքին գործերի նախարարի 13.03.2025թ. թիվ 22-Լ հրամանի հավելվածի 72-րդ կետի համաձայն՝ Մրցույթով անցած դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, Կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր: Մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով Կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:

Նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդները պետք է ապրիլի 22-ին, 23-ին կամ 27-ին (ժամը 10.00-ից մինչև 17.00) անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի մարդկային ռեսուրսների կառավարման բաժին՝ պայմանագիր կնքելու համար։    

Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող հանդիսացող դիմորդները պայմանագրերը պետք է կնքեն իրենց ստորաբաժանումներում:     

Տավուշի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերի հայտով դիմած, հարցազրույցից դրական եզրակացություն ստացած, բայց իրենց նշած մարզի մրցույթով չանցած 28 դիմորդները, ցանկության դեպքում, կարող են դիմում ներկայացնել ընդունող հանձնաժողովի նախագահին՝ Երևանի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի կամ Սյունիքի մարզերի 49 թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթին մասնակցելու համար:      

Լրացուցիչ մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող դիմորդները (ինչպես ոստիկանության ծառայող չհանդիսացող, այնպես էլ՝ ոստիկանության ծառայող հանդիսացող) պետք է ապրիլի 22-ին, 23-ին կամ 27-ին (ժամը (14.00-ից մինչև 16.00) անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ՆԳՆ կրթահամալիր (մարզադահլիճ, որտեղ անցկացվել էր դիմորդների ֆիզիկական պատրաստականության ստուգումը)՝ դիմումը տեղում գրելու համար։    

Լրացուցիչ մրցույթին մասնակցելու համար ներկայացված դիմումների հիման վրա ընդունող հանձնաժողովը կամփոփի թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթի արդյունքները, և թափուր տեղերը կհամալրեն ընդհանուր մրցույթով չանցած այն դիմորդները, ովքեր ունեն առավել բարձր միավորներ: Լրացուցիչ մրցույթի արդյունքները կհրապարակվեն ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պաշտոնական կայքում: