ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
11.05.2026

ՆԳՆ կրթահամալիրում հյուրընկալվել են Փարաքարի դպրոցականները

ՆԳՆ կրթահամալիրում հյուրընկալվել են Փարաքարի դպրոցականները

   Օրերս ՀՀ ՆԳՆ կրթահամալիր էին այցելել Արմավիրի մարզի Փարաքարի միջնակարգ դպրոցի 9 «Գ» դասարանի աշակերտները՝ դասղեկ Ա.Մարգարյանի ուղեկցությամբ:

   Աշակերտները շրջել են Կրթահամալիրի տարածքում, ծաղիկներ խոնարհել Արցախյան հերոսամարտում և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ՆԳՆ աշխատակիցների հուշակոթողին, այցելել Կրթահամալիրի մշակույթի տուն և ոստիկանության պատմության թանգարան։ Թանգարանի աշխատակից Դ. Հովսեփյանը ցուցադրել է Հայաստանի ՆԳՆ աշխատակիցների անցած փառավոր ուղին և հանցագործության դեմ պայքարում ու օրինակելի հասարակական կարգ ապահովելու ուղղությամբ այսօր էլ իրականացվող աշխատանքները:    

   Դպրոցականները մեծ հետաքրքրությամբ ու ուշադրությամբ լսել և մասնակցել են մի շարք պատմական դրվագների ներկայացմանը, այնուհետև իրենց տպավորություններն են գրանցել պատվավոր հյուրերի գրքում: