ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
17.02.2026

Միջազգային համաժողով Փարիզում

Միջազգային համաժողով Փարիզում

   Սույն թվականի փետրվարի 9–12-ը ՆԳՆ Կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը և միջազգային կապերի և համագործակցության աշխատանքները համակարգող պրոռեկտոր Արմինե Հայրապետյանը Փարիզում մասնակցեցին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող EU-Respond դրամաշնորհային ծրագրի (EC-ECHO/2025/OP/0002) «ԵՄ-ից դուրս ընդունող երկրի աջակցման» վարժանքի նախապատրաստման շահառուների համաժողովին։ 

   Միջոցառումը կազմակերպվել էր ծրագրի կոնսորցիումի կողմից՝ «Տաղանդների զարգացման աջակցություն» ֆրանսիական կազմակերպության նախաձեռնությամբ։ Համաժողովը միավորել էր ծրագրի շահառու երկրների բնակչության պաշտպանության առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներին, այդ թվում՝ Ֆրանսիայի, Բելգիայի, Ավստրիայի, Թունիսի և Սեն Մարտենի համապատասխան մասնագետներին։

   Եռամյա ծրագրի շրջանակներում առաջին հյուրընկալող երկիրը Հայաստանն է, որտեղ ՆԳՆ Կրթահամալիրի համակարգմամբ պետք է համախմբվեն աղետի արձագանքման ժամանակ ներգրավվող պետական և հասարակական կառույցների համապատասխան մասնագետները։ Հայաստանի համար ընտրվել է ավերիչ երկրաշարժի սցենարը, որի շրջանակում կխաղարկվի ԵՄ Բնակչության պաշտպանության մեխանիզմի ակտիվացումը, միջազգային արձագանքման մոդուլների և ԵՄ բնակչության պաշտպանության թիմի (EUCPT) ներգրավումը։

   Միջազգային գործընկերների մասնակցությամբ ծրագրի առաջին փուլի միջոցառումները տեղի կունենան Հայաստանում 2026 թվականի ապրիլին, հուլիսին և հոկտեմբերին՝ ներառելով նախագծման և պլանավորման ժողովներ, դասընթացներ, ինչպես նաև շտաբային լայնածավալ վարժանք։

   Հաջորդ՝ 2027 և 2028 թվականներին նմանատիպ միջոցառումներ են իրականացվելու նաև Թունիսում և ֆրանսիական Սեն Մարտենում, որտեղ հայաստանյան փորձն ընդունող երկրի աջակցման միջոցառումների ներդաշնակեցման ուղղությամբ ունենալու է ուղենիշային նշանակություն։