ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
11.12.2025

ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ղեկավար կազմի վերապատրաստման դասընթաց

ՀՀ  ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ղեկավար կազմի վերապատրաստման դասընթաց

   Սույն թվականի դեկտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում անցկացվեց վերապատրաստման դասընթաց՝ օպերատիվ կառավարման կենտրոնի ղեկավար կազմի համար: Դասընթացը նվիրված էր ոստիկանական գործողություններ իրականացնելիս անձնական տվյալների պաշտպանության թեմային, և դրա իրականացումը բխում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության 2024-2026 թվականների բարեփոխումների ռազմավարության իրականացման ծրագրից:

   Դասընթացի շրջանակներում օպերատիվ կառավարման կենտրոնի ղեկավար կազմին ներկայացվեց անձնական տվյալների հասկացությունը, զգայունությունը, տվյալների պաշտպանության իրավունքի կարևորությունը, ինչպես նաև անձնական տվյալների մշակման ներպետական ընդհանուր կարգավորումները: