Նորություններ
Վերադառնալ22.04.2016
Երդման արարողություն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում

2016թ. ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթաց անցնող սովորողների երդման հանդիսավոր արարողությունը:
Ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը, կրթահամալիրի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը և սովորողների ծնողները:
Կրթահամալիրի պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը շնորհավորեց սովորողներին երդման ընդունման կապակցությամբ:
Երդման արարողությունն ավարտվեց հանդիսավոր շքերթով: