Վերադառնալ
14.10.2022

Ավարտվեց «Հայտնաբերման և գաղտնի դիտման մեթոդները» թեմայով դասընթացը

Ավարտվեց «Հայտնաբերման և գաղտնի դիտման մեթոդները» թեմայով դասընթացը

   Օրեր առաջ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում մեկնարկեց  «Հայտնաբերման և գաղտնի դիտման մեթոդները» թեմայով դասընթացը, որին մասնակցում էին ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ ծառայողներ։

Դասախոսությունների ընթացքում ֆրանսիացի փորձագետ Առնո Պելկատը ներկայացրեց  Ֆրանսիայի ոստիկանությունում տարվող աշխատանքները, գրանցված արդյունքները, իրականացված օպերատիվ միջոցառումները։ Հայ ոստիկանները ևս պատմեցին իրենց ծավալած գործունեության մասին, խոսեցին ոլորտում առկա բարեփոխումների, դրանց արդյունավետության և առաջացող խնդիրների մասին։

Միջոցառման ավարտին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը՝ գնդապետ Մ․ Մուրադյանի գլխավորությամբ, արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի փորձագետին, որից հետո մասնակիցներին հանձնվեցին վկայականներ։ Փորձագետ Առնո Պելկատը հավելեց, որ դասընթացը մասնագիտական գործունեության մեջ կիրառելու համար ոստիկաններին անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն ընձեռեց, իսկ վերջում շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: