Վերադառնալ
10.05.2023

Գիտագործնական քննարկում

Գիտագործնական քննարկում

    ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի կողմից 31.01.2022թ. թիվ 1 նիստում հաստատված «Գիտաժողովների, ամենամյա գիտական հետազոտությունների ամփոփման, կազմակերպման և անցկացման կարգ»-ի և կրթահամալիրի պետի  հաստատված ժամանակացույցի շրջանակներում մայիսի 5-ին Կրթահամալիրում տեղի ունեցավ «Վարչական պատասխանատվության հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտագործնական քննարկում, որը կազմակերպվել էր ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի կողմից: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ, ի.գ.թ., դոցենտ Մ. Մարկոսյանը, ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ, ի.գ.թ., դոցենտ Գ. Գրիգորյանը, կրթության որակի ապահովման և գիտական աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության կապիտան Տ. Խաչատրյանը, հրավիրված բանախոսներ՝ ՀՀ Վարչական դատարանի դատավոր, ամբիոնի դասախոս Մհեր Պետրոսյանը, ՀՀ ԱՆ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնաթող տեղակալ, փաստաբանների պալատի անդամ, փաստաբան, ամբիոնի դասախոս Արմեն Հարությունյանը, փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Հասմիկ Նազարեթյանը, ամբիոնի պետ, ոստիկանության մայոր, ի.գ.թ., դոցենտ Գ. Խուդոյանը, ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան Ա. Կիրակոսյանը և Կրթահամալիրի 2-րդ, 3-րդ կուրսերի անվճար և վճարովի ուսուցման սովորողներ:

Վարչական պատասխանատվության որոշ հիմնահարցերի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Մ. Պետրոսյանը, Ա. Հարությունյանը, Հ. Նազարեթյանը և Ա. Կիրակոսյանը՝ անդրադառնալով վարչական պատասխանատվության որոշ սուբյեկտների, մասնավորապես՝ պաշտոնատար անձանց և անչափահասների վարչական պատասխանատվության առանձնահատկություններին, վարչական պատասխանատվության ժամկետների, ինչպես նաև դատական ակտը դիտավորությամբ չկատարելու հանցակազմի ապավարչականացմանը և դրա հետ կապված ապագայում հնարավոր վտանգներին։ Զեկույցների ընթացում մատնանշվեցին նշված ինստիտուտի օրենսդրական կարգավորման իրավական որոշ բացեր, առաջարկվեցին դրանց հնարավոր լուծումների տարբերակներ։

Զեկուցումների արդյունքում ծավալվեց ակտիվ քննարկում, բանախոսներին տրվեցին մի շարք հարցեր, որոնց պատասխաններն ընդգրկում էին ՀՀ ներպետական իրավունքի, նախադեպային որոշումների, իրավակիրառ և դատական պրակտիկայի շրջանակները: