Վերադառնալ
09.06.2023
Մագիստրոսները դիպլոմ ստացան

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում հունիսի 9-ին տեղի ունեցավ ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2022-2023 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, ակադեմիայի ղեկավար կազմը, ակադեմիայի ամբիոնի պետերը, մագիստրատուրայի բաժանմունքի ծառայողները:
Ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ նրանք իրենց մասնագիտական գիտելիքները կներդնեն իրավակարգի ամրապնդման գործում:
Շրջանավարտների անունից շնորհակալական խոսքով հանդես եկավ մագիստրատուրայի շրջանավարտ Մ. Եղիազարյանը: