Արարատի մարզի Նշավան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում
Օրերս ՀՀ ՆԳՆ կրթահամալիր էին այցելել Արարատի մարզի Նշավան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները` դասղեկի օգնական, մասնագիտական կողմնորոշման խմբակի ղեկավար Ռ. Մարտիրոսյանի ուղեկցությամբ:
Կրթահամալիրի տարածքում շրջելու ընթացքում Ոստիկանության պատմության թանգարանի առաջատար մասնագետ Դ.Հովսեփյանը պատմական անդրադարձ է կատարել և՛ Կրթահամալիրի, և՛ Ոստիկանության անցած ուղուն։ Մասնավորապես, Դ.Հովսեփյանը հյուրերին ներկայացրել է Արամ Մանուկյանից մինչև մեր օրերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետերի, ՆԳ նախարարների, ապա Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Սովետական միության հերոսներ ՆԳ աշխատակիցներին նվիրված և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ու Հայաստանի սահմանները պաշտպանելիս զոհված ՆԳ աշխատողների հուշակոթողների պատմությունը:
Կրթահամալիրի մարտական, ֆիզիկական և հատուկ պատրաստականության ամբիոնի դասախոս Է. Խաչատրյանը Մարտական և լազերային հրաձգարաններում աշակերտներին մանրակրկիտ ցուցադրեց ոստիկանների կողմից իրականացվող գործողությունները զենքի գործադրման և օգտագործման ընթացքում:
Շրջայցը եզրափակվել է Ոստիկանության պատմության թանգարանում։
Աշակերտները տպավորված հրաժեշտ են տվել Կրթահամալիրին՝ գրառում կատարելով Պատվավոր հյուրերի գրքում։
