Վերադառնալ
22.12.2021

Նոր նշանակումներ

Նոր նշանակումներ

   Դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի­­ պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանը Կրթահամալիրի ակադեմիայի անձնակազմին ներկայացրեց ակադեմիայի նոր պետի տեղակալ՝ ոստիկանության փոխգնդապետ Արտակ Հովհաննիսյանին, ինչպես նաև տեղեկացրեց, որ ոստիկանության փոխգնդապետ Ռուսլան Մարանդյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ։ Մ․ Մուրադյանը հավելեց նաև, որ համոզված է՝ գործընկերներին նոր պաշտոններում կտեսնի էլ ավելի եռանդուն, մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանցման ներուժով։

Ռ․ Մարանդյանը շնորհակալություն հայտնեց ներկաներից․ նշեց, որ բավականին դժվար է քսան տարի անց հարազատ Կրթահամալիրից բաժանվելը։ Ա․ Հովհաննիսյանն էլ շնորհակալություն հայտնեց վստահության համար՝  հավաստելով, որ համատեղ աշխատանքով կանեն ամեն ինչ՝ որակյալ կրթություն ապահովելու և պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու համար։