Նորություններ

Վերադառնալ
05.09.2019

Հանդիպում քոլեջի սովորողների հետ

Հանդիպում քոլեջի սովորողների հետ

2019 թվականի սեպտեմբերի 4-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանի, քոլեջի ղեկավարության և քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի սովորողների հանդիպումը:

Շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը  հորդորեց սովորողներին պահպանել այն լավ ավանդույթները, որոնք ձևավորվել են նախորդ ուսումնական տարվա ընթացքում: Նա անդրադարձավ նաև ընդհանուր կարգապահությանը, համազգեստի կրմանն ու էթիկայի կանոնների պահպանմանը:

Այնուհետև սովորողներին տրամադրվեցին նրանց իրավունքների և պարտականությունների, կարիքների վերհանման քաղաքականության  վերաբերյալ  ուղեցուցները, ինչպես նաև անդրադարձ եղավ «Լավագույն սովորող» մրցույթի կազմակերպման և անցկացման կարգին: