Նորություններ
Վերադառնալ01.08.2019
Ավարտվեց քոլեջի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը
2019 թվականի հուլիսի 23-ից 31-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց քոլեջի երկրորդ կուրսի սովորողների պետական ամփոփիչ ատեստավորումը։ Շրջանավարտները քննություններ հանձնեցին ՀՀ քրեական իրավունք, Վարչական իրավունք և ոստիկանության վարչական գործունեություն առարկաներից։ Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 40 շրջանավարտ, որոնցից 38-ն արժանացան դրական գնահատականի։
