Վերադառնալ
27.07.2021
Շնորհավորում ենք գիտությունների նորընծա թեկնածուին

Գիտական նոր ձեռքբերում Կրթահամալիրում: ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի լեզուների ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան Մարիամ Առաքելյանին շնորհվել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան «Դասավանդման և ուսուցման մեթոդիկա (անգլերեն լեզու)» մասնագիտությամբ: Երիտասարդ գիտնականին կոչումը շնորհվել է Մանկավարժություն 020 մասնագիտական խորհրդի 15.04.2021թ. նիստի որոշմամբ և ՀՀ ԲՈԿ֊ի` 26.07.2021թ. վավերացմամբ:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի անձնակազմը շնորհավորում է ոստիկանության կապիտան Մարիամ Առաքելյանին` մաղթելով գիտական անսպառ գործունեություն և նորանոր ձեռքբերումներ։