Նորություններ

Վերադառնալ
16.07.2019

Կրթահամալիրի դասախոսները միջազգային փորձի փոխանակման շրջանակներում մասնակցեցին հերթական վերապատրաստման դասընթացներին

Կրթահամալիրի դասախոսները միջազգային փորձի փոխանակման շրջանակներում մասնակցեցին հերթական վերապատրաստման դասընթացներին

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման ծրագրի շրջանակներում 2019թ. հուլիսի 7-12-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Մարանդյանը Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքում մասնակցեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Սենդհրսթի թագավորական զինվորական ակադեմիայի կողմից անցկացվող «Միջազգային հակամարտությունների կառավարում» խորագրով վերապատրաստման դասընթացին: Վերջինիս ընթացքում քննարկվեցին անվտանգության արդի մարտահրավերների, ռազմավարության, պաշտպանական քաղաքականության, հակամարտությունների վերլուծության, ռազմական միջամտության, ինչպես նաև՝ բանակցային գործընթացի և հետկոնֆլիկտային միջավայրի ժողովրդավարացման հիմնախնդիրները:

2019 թ. հուլիսի 8-12-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ոստիկանության տակտիկական պատրաստականության ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան Դավիթ Օհանյանը Եվրոպական Միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալության (ՍԻՊՈԼ) կողմից կազմակերպվող ռեզիդենտալ դասընթացների շրջանակներում մասնակցեց Կիպրոսի Հանրապետության Նիկոսիա քաղաքում անցկացվող «Դասախոսների վերապատրաստում» խորագրով դասընթացի առաջին փուլին: Դասընթացի շրջանակներում քննարկվեցին դասավանդման հիմնական տեսությունները, համակցված արդի մեթոդները, դասավանդման արդիականացման և արդյունավետության բարձրացման ժամանակակից հիմնախնդիրները: