Նորություններ
Վերադառնալ29.08.2019
Քոլեջի դիմորդների ընդունելությունն ավարտվեց

2019 թվականի օգոստոսի 26-ից 29-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի դիմորդները հանձնեցին ընդունելության քննությունները՝ հայոց լեզվի իմացության, մասնագիտական պիտանելիության համապատասխանության և ֆիզիկական պատրաստականության գնահատման նպատակով։
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի 2019-2020 թվականների ուսումնական տարվա ընդունող հանձնաժողովը, ամփոփելով արդյունքները, որոշեց ընդունված համարել 35 դիմորդի:
Շնորհավորում ենք բոլոր ընդունվածներին, ցանկանում ենք, որ սիրով, պատվով և եռանդով ձեռք բերեք այն բոլոր գիտելիքները, հմտությունները, որոնք հնարավորություն կտան վստահորեն քայլել մասնագիտական, ծառայողական կյանքի ճանապարհով: