Նորություններ
Վերադառնալ26.04.2019
Կրթահամալիրի սովորողների ճանաչողական այցը թիվ 195 ավագ դպրոց

Ուսանողական խորհրդի կազմակերպվող միջոցառումների առանցքային ծրագրերից են նաև սովորողների ճանաչողական այցերը միջնակարգ և ավագ հանրակրթական հաստատություններ:
2019 թվականի ապրիլի 26-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհրդի անդամներն այցելեցին Երևան քաղաքի թիվ 195 ավագ դպրոց, որի նպատակն էր ներակայացնել ՀՀ ոստիկանության կրթահամալիրը:
Այցելուների կազմում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողներ Հակոբ Պողոսյանը, Արմեն Մկրտչյանը, Անահիտ Հակոբյանը և Հայարփի Գևորգյանը: Նրանք դպրոցականներին ներկայացրին կրթահամալիրում գործող եռաստիճան կրթական համակարգը, իրավաբանական կլինիկան և առկա անվճար ու վճարովի ուսուցման առավելությունները:
Հանդիպման ավարտին ուսանողական խորհրդի անդամները պատասխանեցին դպրոցականներին հետաքրքրող բոլոր հարցերին: