Նորություններ
Վերադառնալ25.12.2018
Ավարտվեց ուսումնական կենտրոնի 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ հոսքի դիմորդների ընդունելությունը

2018թ. դեկտեմբերի 21-ից 25-ը կրթահամալիրում անցկացվեց ուսումնական կենտրոնի 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ հոսքի ընդունելությունը։
Դիմորդներն անցան մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում (թեստավորում համակարգչի միջոցով) և հանձնեցին ֆիզիկական պատրաստականության նորմատիվները։ Ընդունելության ստուգումներին մասնակցեց 61 դիմորդ։
Ստուգումների արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոն նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունվեց 36 դիմորդ:
Ուսումնական կենտրոնի 2018-2019 ուսումնական տարվա 2-րդ հոսքի դիմորդների ընդունելության արդյունքները.