Նորություններ
ՎերադառնալՄագիստրոսական թեզերի պաշտպանություն

Այսօր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրայի առկա ուսուցման 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտները պաշտպանեցին իրենց մագիստրոսական թեզերը։ Ամփոփիչ ատեստավորմանը, բացի հանձնաժողովի անդամներից, ներկա էին նաև մագիստրատուրայի սովորողները։
Շրջանավարտների թեզերը համապատասխանում էին մասնագիտական բարձր չափանիշներին, օժտված էին տեսական և գործնական արժեքով և ընդգրկում էին քրեաիրավական, քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներին առնչվող կարևորագույն հիմնահարցեր։
Յուրաքանչյուր թեզի պաշտպանությանը հաջորդում էր քննարկում` հարցերի և պատասխանների ձևաչափով։ Արդյունքում թեզերը պաշտպանած 6 սովորողից 3-ն արժանացան գերազանցության դիպլոմի։
Շնորհավորում ենք շրջանավարտներին, մաղթում հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ։