Նորություններ
Վերադառնալ15.04.2019
Ուսումնական կենտրոնը կունենա նոր սովորողներ

2019թ. ապրիլի 8-ից 12-ը ոստիկան դառնալու ձգտում ունեցող մի խումբ քաղաքացիների համար փորձության օրեր էին: Կրթահամալիրում անցկացվեց ուսումնական կենտրոնի 2018-2019 ուսումնական տարվա 3-րդ հոսքի ընդունելությունը: Դիմորդները պետք է հաղթահարեին երկու քննություն՝ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում (թեստավորում համակարգչի միջոցով) և ֆիզիկական պատրաստականության նորմատիվների հանձնում: Վաթսունչորս դիմորդից քննական փուլերը հաղթահարեց 44-ը:
Վստահ ենք, որ ընդունելության շեմը հաղթահարած դիմորդները լրջորեն կվերաբերվեն ուսմանը և հիմնավոր գիտելիքով կքայլեն դեպի արժանապատիվ ծառայություն: