Նորություններ
Վերադառնալ12.11.2018
Մագիստրատուրայի հեռակա ուսուցմամբ ընդունելությունն ավարտվեց

Նոյեմբերի 9-ին և 12-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ակադեմիայի մագիստրատուրայի հեռակա ուսուցման 2018-2019 ուսումնական տարվա ընդունելության հարցազրույցը, որին մասնակցում էին ոստիկանության 25 ծառայող և 4 քաղաքացի դիմորդ: Հարցազրույցի ընթացքում նրանց տրվեցին ընդհանուր զարգացվածության և մասնագիտական գործունեության ոլորտը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ հարցեր:
Ընդունելության հանձնաժողովի վերջնական որոշմամբ 19 դիմորդ ընդունվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի մագիստրատուրա: