Նորություններ

Վերադառնալ
11.09.2019

ԵՄ Տեխնիկական օժանդակման և տեղեկատվական փոխանակման (TAIEX) ծրագրի ներկայացուցիչների այցը կրթահամալիր

ԵՄ Տեխնիկական օժանդակման և տեղեկատվական փոխանակման (TAIEX) ծրագրի ներկայացուցիչների այցը կրթահամալիր

2019 թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին ժամանել Եվրոպական միության տեխնիկական օժանդակման և տեղեկատվական փոխանակման (TAIEX) ծրագրի մարդկային ռեսուրսների պատասխանատու Լաուրի Տաբուրը և կրտսեր մասնագետ Կարմեն Գրլիցան։

Հյուրերին դիմավորեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը` կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի գլխավորությամբ։

Հանդիպմանը ներկա էին նաև Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը, կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գրիգորյանը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գևորգյանն ու նույն վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Դավթյանը։

Կրթահամալիրի պետը հյուրերին ներկայացրեց կրթահամալիրում տեղի ունեցող գործընթացները, ուսումնական ծրագրերը և ուսումնական հաստատության կառուցվածքը։

Տեղի ունեցավ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող քննարկում, որի ընթացքում հյուրերը ծանոթացան ոստիկանությունում և մասնավորապես՝  կրթահամալիրում իրականացվող բարեփոխումներին։

Այնուհետև կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին կրթահամալիրի տարածքով, ծանոթացան ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային, եղան սիմուլյացիոն և հատուկ նշանակության լսարաններում, ինչպես նաև այցելեցին ոստիկանության պատմության թանգարան։ 

Հանդիպման ավարտին Տիգրան Եսայանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այցելության համար և հույս հայտնեց, որ  համագործակցությունը կունենա շարունակական բնույթ: