Նորություններ
Վերադառնալ08.05.2019
Ուսումնական կենտրոնի սովորողները երդվեցին ծառայել հայրենիքին

2019թ. մայիսի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթացն անցնող սովորողների երդման հանդիսավոր արարողությունը:
Ներկա էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ. Քոչարյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը, կրթահամալիրի ղեկավար կազմը, ուսումնական կենտրոնի անձնակազմը և սովորողների հարազատները:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հ. Քոչարյանը սովորողներին շնորհավորեց երդումն ընդունելու կապակցությամբ։
Երդման արարողությունն ավարտվեց հանդիսավոր երթով: