Նորություններ
Վերադառնալ07.05.2019
«Հաղթանակի թելադրություն»

2019թ. մաիսի 7-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի առաջին և երկրորդ կուրսի մի խումբ սովորողներ մասնակցեցին համառուսական պատմական թելադրությանը՝ Մեծ Հայրենականի իրադարձությունների թեմայով, որն ուներ «Հաղթանակի թելադրություն» խարագիրը: Միջոցառումն անցկացվել է ԱՊՀ բոլոր երկրներում:
«МИР» հեռուստաալիքին տրված հարցազրուցում սովորողները նշեցին միջոցառման կարևորությունն իրենց պապերի հիշատակի պահպանման համար, որոնք, չխնայելով իրենց կյանքը, նահատակվեցին, որպեսզի գալիք սերունդներն ապրեն խաղաղ երկնքի տակ:
Արդյունքների մասին պաշտոնապես կհայտարարվի հունիսի 12-ին մրցույթի կայքով: Մրցույթի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին դիպլոմներով: