Նորություններ
Վերադառնալ06.02.2018
Երդվեցին ծառայել Հայաստանի Հանրապետությանը

2018թ. փետրվարի 6-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության «Ոստիկան» որակավորման եռամսյա դասընթաց անցնող սովորողների երդման հանդիսավոր արարողությունը:
Ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը, տեղակալները, կրթահամալիրի անձնակազմը և սովորողների ծնողները:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ.Վարյանը շնորհավորեց սովորողներին` ոստիկանական մեծ ընտանիք մուտք գործելու կապակցությամբ:
Երդման արարողությունն ավարտվեց հանդիսավոր շքերթով: