Նորություններ
Վերադառնալ04.04.2019
Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակը հարգելիս

Հերոսներ, Հայ ազգի նվիրյալներ, որ այսօր հանգչում են հանուն բոլորիս խաղաղության: Նրանց ճանապարհը կարճ էր, բայց հիշատակը՝ հավերժ: Կերտելով անմահություն՝ նրանք ցույց տվեցին հայրենիքին անձնվիրաբար ծառայելու ճանապարհը:
2019 թվականի ապրիլի 4-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը՝ կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ, կրթահամալիրի ուսանողական խորհուրդը և քառօրյա պատերազմի ընթացքում մարտական հերթապահություն կատարած՝ կրթահամալիրի սովորողները այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարության Եռաբլուր պանթեոն, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին քառօրյա պատերազմի հերոսների շիրմաքարերին: