Նորություններ
Վերադառնալ02.05.2019
Կրթահամալիրում էին Հայրավանք համայնքի հիմնական դպրոցի աշակերտները

2019 թվականի մայիսի 2-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էին Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքի հիմնական դպրոցի աշակերտնեըը: Ճանաչողական այցի ընթացքում դպրոցականները եղան կրթահամալիրի ակումբում, ֆիզպատրաստականության դահլիճում, կրթահամալիրի մատուռում, հրաձագարանում, ծանոթացան կրթահամալիրի առօրյային, եղան նաև ՀՀ ոստիկանության պատմության թանգարանում: Աշակերտները գեղեցիկ տպավորություններով հրաժեշտ տվեցին կրթահամալիրին, հետ վերադառնալու ցանկություններով: