ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
07.07.2026

Մյունխենի քրեական հետախուզության վարչության պատվիրակությունն այցելել է ՆԳՆ կրթահամալիր

Մյունխենի քրեական հետախուզության վարչության պատվիրակությունն այցելել է ՆԳՆ կրթահամալիր

   Հուլիսի 6-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիր էր այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունխենի քրեական հետախուզության վարչության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը։

   Պատվիրակության անդամներին ընդունել է ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը։

   Հանդիպման ընթացքում ռեկտորը ներկայացրել է Կրթահամալիրի գործունեությունը, իրականացվող հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը, ինչպես նաև ոստիկանության ծառայողների պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

   Հյուրերը կարևորել են այցը՝ ընդգծելով նման հանդիպումների նշանակությունը մասնագիտական փորձի փոխանակման և միջազգային համագործակցության զարգացման տեսանկյունից։ Նրանք հետաքրքրություն են հայտնել ՆԳՆ կրթահամալիրի հետ հետագա համագործակցության հնարավորությունների նկատմամբ, մասնավորապես՝ քրեական ոստիկանության ծառայողների կրթության և մասնագիտական պատրաստման ոլորտում։

   Այցի ավարտին պատվիրակության անդամների համար կազմակերպվել է շրջայց ՆԳՆ կրթահամալիրում, որի ընթացքում նրանք ծանոթացել են կրթական գործընթացի կազմակերպման պայմաններին, ուսումնական ենթակառուցվածքներին և Կրթահամալիրի հնարավորություններին։