ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
07.10.2026

Շվեդական MSB գործակալության պատվիրակությունն այցելել է ՆԳՆ կրթահամալիր

Շվեդական MSB գործակալության պատվիրակությունն այցելել է ՆԳՆ կրթահամալիր

   ՀՀ ներքին գործերի նախարարության և Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության և դիմակայունության գործակալության (MSB) միջև համագործակցության համատեքստում, «Դիմակայուն Հայաստան․ աղետների ռիսկի ներառական և կայուն կառավարման առաջմղում հայ-շվեդական համագործակցության միջոցով» աշխատաժողովի շրջանակներում, հոկտեմբերի 5-ին շվեդական պատվիրակությունն այցելել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիր։

 Այցի նպատակն էր ծանոթանալ Կրթահամալիրի գործունեությանը և կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին։

   ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը ողջունեց շվեդական գործընկերներին և ներկայացրեց Կրթահամալիրի նպատակներն ու գործունեության հիմնական ուղղությունները, ՆԳՆ ենթակա ծառայությունների մասնագիտական կարիքներին համապատասխան իրականացվող կրթական և վերապատրաստման ծրագրերը։

  Մ․ Մուրադյանը կարևորեց փրկարարական կադրերի պատրաստման ոլորտում միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման և տեղայնացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ միջազգային համագործակցության շրջանակում ձեռք բերվող փորձն ու գիտելիքը կարևոր նշանակություն ունեն կրթական գործընթացի շարունակական կատարելագործման և Կրթահամալիրի կարողությունների զարգացման համար։

  Ներկայացնելով գերատեսչական բուհում կրթության կազմակերպման առանձնահատկությունները՝ Կրթահամալիրի ռեկտորն ընդգծեց գործնական ուսուցման և սովորողների մասնագիտական հմտությունների ձևավորման ու ամրապնդման կարևորությունը։ Այս համատեքստում նա տեղեկացրեց նաև աղետների ռիսկի կառավարման լաբորատորիայի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, որը հնարավորություն կտա ընդլայնել գործնական ուսուցման և կիրառական հմտությունների զարգացման հնարավորությունները։

  Հանդիպման ընթացքում շվեդական կողմի ներկայացուցիչները ներկայացրին MSB-ի գործունեության հիմնական ուղղությունները, փոխանակվեցին իրենց մասնագիտական փորձով և ներկայացրին համագործակցությանն առնչվող հարցեր։

  Այցի ավարտին շվեդական պատվիրակությունը Կրթահամալիրի տարածքում շրջայց կատարեց՝ ծանոթանալով կրթական և ուսումնական ենթակառուցվածքներին, առկա պայմաններին և իրականացվող աշխատանքներին։