Վերադառնալ
20.03.2020
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ներկայացուցիչը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվեց «Երախտագիտության մեդալ»-ով
Պետական զարգացման գործում ներդրած անձնական մեծ ավանդի, բազմամյա նվիրումի և արգասաբեր աշխատանքի համար ՀՀ նախագահի 19.03.2020թ. ՆՀ 59-Ա հրամանագրով «Երախտագիտության մեդալ»-ով պարգևատրվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Սուքիասյանը:
Շնորհավորում ենք ու մաղթում նորանոր բարձունքներ, խաղաղ ու անվտանգ ճանապարհ հայրենիքին ծառայելու գործում:
