Վերադառնալ
08.10.2025

Առցանց դասընթացների նախագծման և մատուցման վերապատրաստում

Առցանց դասընթացների նախագծման և մատուցման վերապատրաստում

   Սույն թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկեց առցանց դասընթացների նախագծման և մատուցման վերաբերյալ դասախոսների վերապատրաստումը: Դասընթացը կազմակերպվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գործակալության կողմից իրականացվող «Հայաստանում միգրացիայի և ապաստանի արդյունավետ կառավարման քաղաքականության շրջանակի և կարողությունների ընդլայնում» ծրագրի շրջանակներում:

   Դասընթացի մասնակիցները ոչ միայն Կրթահամալիրի հաստիքային և պայմանագրային դասախոսներ են, այլև ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության փորձառու աշխատակիցներ, որոնք նույնպես որպես դասախոսներ ներգրավվելու են միգրացիայի և քաղաքացիության ծառայության նորանշանակ քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներում:

Դասընթացի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը, ով, ընդգծելով ներկա ժամանակաշրջանում առցանց ուսուցման գործիքակազմերի կարևորությունն ու ադյունավետությունը, շնորհակալություն հայտնեց դասընթացի կազմակերպմանն ու անցկացմանն իրենց ներդրումն ունեցած բոլոր անձանց և արդյունավետ վերապատրաստում մաղթեց բոլոր մասնակիցներին:

   Առցանց դասընթացների նախագծման և մատուցման վերաբերյալ դասախոսների վերապատրաստումը կանցկացվի 4 օրում, որից հետո նրանց համար կանցկացվի նաև երկօրյա վերապատրաստում՝ դասավանդման մեթոդաբանության թեմայով: