Վերադառնալ
19.11.2021

Մեկնարկեց մինի ֆուտբոլի հուշամրցաշարը

Մեկնարկեց մինի ֆուտբոլի հուշամրցաշարը

      ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհուրդը մարտական և ֆիզիկական պատրաստականության ամբիոնի հետ համատեղ ս.թ. նոյեմբերի 18-ին կազմակերպել է մինի ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված սովորողների հիշատակին: Բացման խոսքում կրթահամալիրի սովորողներին շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը և նշեց, որ նման միջոցառումները մեր հանրության համար ունեն կարևոր նշանակություն: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին զոհված սովորողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո մեկնարկեց հուշամրցաշարը:

Նշենք, որ առաջնությունը ընթանում է տարբեր կուրսերից ձևավորված թիմերի միջև։ Հաղթող թիմի անդամները կպարգևատրվեն մեդալներով և փոխանցիկ գավաթով։