Վերադառնալ
30.05.2022

ԱՎԱՐՏՎԵՑ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

ԱՎԱՐՏՎԵՑ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

       ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհուրդը մարտական և ֆիզիկական պատրաստականության ամբիոնի հետ համատեղ կազմակերպել էր մինի ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված սովորողների հիշատակին: Մայիսի 26-ին կայացավ հուշամրցաշարի եզրափակիչ փուլը: Առաջին տեղի համար պայքարում էին ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի անվճար ուսուցման երկրորդ և երրորդ կուրսի սովորողները: Գեղեցիկ պայքարի արդյունքում երրորդ կուրսը 10:3 հաշվով հաղթեց երկրորդ կուրսին՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:

Հուշամրցաշարի մրցանակակիրներին մեդալներով և պատվոգրերով պարգևատրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ.Մարկոսյանը։ Պայքարի արդյունքում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց  ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի անվճար ուսուցման 3-րդ կուրսը, 2-րդ հորիզոնականը՝ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի անվճար ուսուցման 2-րդ կուրսը, իսկ 3-րդ հորիզոնականը՝ քոլեջի ոստիկանական և միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի 2-րդ կուրսինն էր:

Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի անվճար ուսուցման 2-րդ կուրսի սովորող Հովհաննես Մամիկոնյանը պարգևատրվեց «Լավագույն խաղացող» մեդալով:

Հաղթող թիմին Մ.Մարկոսյանը փոխանցեց նաև հուշամրցաշարի փոխանցիկ գավաթը:

Շնորհավորում և նորանոր հաղթանակներ ենք մաղթում մեր սովորողներին: