Կայացավ մեթոդական խորհրդի 4-րդ նիստը

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ մեթոդական խորհրդի 4-րդ նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, Կրթահամալիրի գիտահետազոտական և նորարարությունների գծով աշխատանքները համակարգող պրոռեկտոր Էմիլ Մարգարյանը։ Օրակարգում ընդգրկված էր Կրթահամալիրի միջազգային կապերի և համագործակցության աշխատանքները համակարգող պրոռեկտոր Արմինե Հայրապետյանի, համահեղինակներ՝ Ամալյա Միսակյանի, Արթուր Գևորգյանի, Սոնա Հայրապետյանի, Իլյա Երմակովի, Քրիստոֆ Լեհմանի և Բենջամին Ֆիշերի «Մայիսյան ջրհեղեղները Հայաստանում՝ 2024։ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի փաստագրում և ընկալում։ 2024 թ. մայիսի 24–26 իրադարձության վերլուծություն» մենագրությունը (անգլերենով) մեթոդական խորհրդում երաշխավորելու հարցը:
Մեթոդական խորհուրդը երաշխավորեց վերը նշված աշխատությունը քննարկել գիտական խորհրդում։