Վերադառնալ
17.06.2025

Մեթոդական խորհուրդը աշխատություններ է երաշխավորել՝ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհուրդ ներկայացնելու համար

Մեթոդական խորհուրդը աշխատություններ է երաշխավորել՝ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհուրդ ներկայացնելու համար

   Հունիսի 16-ին ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել Մեթոդական խորհրդի՝ 2025թ․  առաջին նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտահետազոտական և նորարարությունների գծով աշխատանքները համակարգող պրոռեկտոր Էմիլ Մարգարյանը։

   Օրակարգում ընդգրկվել են՝ Կրթահամալիրի փրկարար ծառայության և  ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների ամբիոնի պետ, հ.գ.թ., դոցենտ Նաիրա Նազարյանի «Հաղորդակցման հոգեբանություն (ոստիկանության ծառայողների համար)» ուսումնական ձեռնարկը, նույն  ամբիոնի ավագ դասախոս, մ.գ.թ. Մարիամ Առաքելյանի «Իրավաբանական անգլերեն մեդիատեքստերի ընթերցանությունը համացանցի միջոցով» մենագրությունը և Կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման բազային և սպայական կրթության դեպարտամենտի պետ, ի․գ․թ․, դոցենտ,  ոստիկանության փոխգնդապետ Հռիփսիմե Խաչատրյանի «Կրիմինալոգիա»  ընդհանուր մաս ուսումնական ձեռնարկը մեթոդական խորհրդում երաշխավորելու հարցերը:

   Մեթոդական խորհուրդը երաշխավորել է վերը նշված աշխատությունները ներկայացնել   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհուրդ։